YouTube կայքում հայտնվել է պարաշյուտիստ Ֆելիքս Բաումգարթների ռեկորդային թռիչքի նոր հոլովակ: Հոլովակը խմբագրել են տեսախցիկների նկարահանած նյութերի հիման վրա, որոնք տեղադրված էին Բաումգարթների հատուկ համազգեստի վրա: Այնտեղ երեւում է հենց թռիչքը 39 հազար մետր բարձրությունից, ընթացքն ու վայրէջքը:

Հոլովակում առկա է նաեւ Բաումգարթների բանակցությունները մասնագետների հետ, ովքեր օգնել են նրան իրականացնել թռիչքը: Երեւում է նաեւ, որ թռիչքի սկզբում Բաումգարթները մի փոքր տատանվում է, որից հետո նա վերականգնում է հավասարակշռությունը, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Հիշեցնենք, որ Բաումգարթները 2012թ.-ի հոկտեմբերի 14-ին ստրատոսֆերայից թռիչք էր կատարել: Պարաշյուտիստն ազատ անկման մեջ է գտնվել մոտ 10 րոպե, առավելագույն արագությունը կազմել է 1357,6 կմ/ժ: Բաումգարթները սահմանել է թռիչքի բարձրության ռեկորդ, որը նա կատարել է ազատ անկման պայմաններում(ավելի քան 36 կմ), ինչպես նաեւ դարձել է առաջինը, ում հաջողվել է հաղթահարել ձայնային պատնեշն առանց տրանսպորտի որեւէ միջոցի: