Աստանայում ԱՄՆ-ի դեսպանության ֆեյսբուքյան էջում հայտնվել է հոլովակ ղազախերենով ու ռուսերենով, որում վիրտուալ արջակուղբ Ֆիլը ղազախստանցիների համար եղանակն է կանխատեսում:

«Ես արդեն մեկ անգամ չէ, երբ կանխատեսում եմ, թե երբ գարուն կգա: Այս անգամ ԱՄՆ-ի դեսպանությունը Ղազախստանում դիմել է ինձ հարցով՝ արդյոք երկար կտեւի ձմեռը, թե՝ ոչ: այս տարի ձմեռը Ղազախստանում կարճ կլինի»,- հայտարարել է արջակուղբ Ֆիլն իր վիդեոուղերձում, հաղորդում է Tengrinews.kz-ը:

Նշենք, որ փետրվարի 2-ին ԱՄՆ-ում ու Կանադայում նշում են Արջակուղբի օրը: Ամերիկացիներն այս կենդանու օգնությամբ իմանում են եղանակի մասին 1887թ.-ից սկսած: Այս ընթացքում արջակուղբը 16 անգամ կանխատեսել է կարճ, 100 անգամ երկար ձմեռ: Ֆիլի կանխատեսումների ճշտությունը կազմում է 39 տոկոս: