Լոնդոնում ավտոբուսի մեջ տեղադրված տեսախցիկը ֆիքսել է` ինչպես է 43-ամյա ուղևորն ընկել երկհարկանի ավտոբուսի մեջից, երբ փորձել է ոտքով կոտրել ավտոբուսի ապակին:

Ուղևորն այնքան ուժեղ է ոտքով հարվածել ապակուն, որ հարվածի ուժգնությունից ինքն էլ  է ապակու հետ միասին դուրս ընկել 3 մետր բարձրություն ունեցող ընթացքի մեջ գտնվող ավտոբուսից:

Metro-ն տեղեկացնում է, որ ուղևորը ողնաշարի վնասվածք է ստացել և հնարավոր է, որ այլևս չկարողանա քայլել: Պատահարը տեսագրել է ավտոբուսի հետևից ընթացող մեկ այլ ավտոբուսում տեղադրված տեսախցիկը: Տղամարդը մեղադրվել է  խուլիգանության համար, սակայն դատարանում անմեղ է ճանաչվել: