Եմենում յուրահատուկ դեպք է գրանցվել: 12-ամյա Սաադի Սալեհի մոտ արցունքների փոխարեն աչքերից քարեր են հոսում: Դրանք կուտակվում են աղջկա թարթիչներին: Տեղաբնակները կարծում են, որ աղջկա վրա դիվային անեծք կա:
Ինքը փոքրիկը չի հասկանում, թե իր հետ ինչ է կատարվում: Համենայն դեպս, նա ցավ չի զգում, հաղորդում է «Seodnya.ua»-ն՝ վկայակոչելով Mirror-ը:
Այս պատմության հրապարակումը հանգեցրել է նրան, որ համագյուղացիները երես են թեքել աղջկա ընտանիքից՝ նրանց անիծված համարելով:
Բժիշկներն ասում են, որ աղջիկը մեկ օրվա ընթացքում մի ամբողջ անոթ քարեր կարող է լացել: Նրանք առայժմ չեն կարողանում պարզել, թե ինչ է կատարվում աղջկա օրգանիզմի հետ եւ որոնք է այդ երեւույթի պատճառները:











