Ամերիկյան կանանց Ուելսլի քոլեջում վարտիքով տղամարդու արձանն իսկական իրարանցում է առջացրել: Շատ աղջիկներ նրան մոլագարի տեղ են դրել: Ավելի ուշ պարզվել է, որ նա պարզապես արձան է:

Հաղորդվում է, որ չափից ավելի բնական արձանը կոչվում է «Լուսնորդը»: Այն տեղադրել են քոլեջի դիմացի փողոցում, որպեսզի անցորդների ուշադրությունը ուղղեն Թոնի Մատելլիի ցուցահանդեսի վրա: Քանդակագործի աշխատանքները ներկայացված են քաղաքի թանգարանում:

Ավելի քան 100 վրդովված ուսանողուհիներ հանձնագիր են ստորագրել՝ խնդրելով հանել արձանը, հաղորդում է «Միռ-24»-ը: