Բոսնիայի կառավարության տնտեսական քաղաքականության դեմ ցույցի մասնակիցներն այրել են նախագահական պալատը Սարաեւոյում:
Ցուցարարների եւ ոստիկանների բախումների հետեւանքով տուժել է առնվազն 50 մարդ, եւս 130-ը վիրավորվել են Տուզլայում՝ Բոսնիայում մեծությամբ երրորդ քաղաքում, որտեղ այրել են տեղական վարչակազմի շենքը: Երկրամասի վարչակազմի ղեկավարը հրաժարական է տվել:
Սարաեւոյում ոստիկանությունն ակտիվիստների դեմ ջրցաններ, ռետինե գնդակներ եւ արցունքաբեր գազ է կիրառել, ի պատասխան ցուցարարները քարեր են նետել:
Բոսնիայում զանգվածային ցույցերը սկսվել էին շաբաթվա սկզբին, երբ մի քանի ձեռնարկություններ սնանկացել էին, իսկ Տուզլայում աշտակիցներին հեռացրել էին:











