Ճապոնացի երգիծաբան Տոսիակի Կասուգուին հանպատրաստից ստեղծած կատապուլտով օդ են հանել, մինչ վերջինս քնած էր իր մահճակալում: Գործողությունը Dokkiri Award ռեալիթի շոուի մաս է կազմել:

Կասուգայի համար, որն արդյունքում հայտարարել էր, թե ոչինչ չէր կասկածում, հատուկ տնակ էին կառուցել Ֆուձիյամայի ստորոտներում, ուր նրան հրավիրել էին իբր նկարահանումների: Դերասանի քնած ժամանակ տեխնիկների խումբը տանն էր մոտեցրել շինարարական երկու վերամբարձ կռունկ եւ տանիքին արված հատուկ անցքերի միջոցով  դրանք պարաննեով միացրել մահճակալին: 

Հետհաշվարկից հետո աշխատողներից մեկը սեղմել է մեկնարկի կոճակը, եւ մահճակալը 50 մ վերեւ էր բարձացել: Հաստատվում է, որ քնած Կասուգայի կյանքին վտանգ չի սպառնացել, քանի որ նա կապված է եղել ամրագոտիներով:  Տեսագրությունից երեւում է, որ դերասանը արթնացել էր մեկնարկից առաջ, երբ  միացել էին ռեակտիվ շարժիչներ խորհրդանշող հրավառությունները:

Հետագայում երգիծաբանը պարզաբանել էր, որ խոր քնած է եղել եւ չի զգացել, թե ինչպես են իրեն կապել մահճակալին: Նա հավելել է, որ նախօրեի երեկոյան  նկարահանող խմբի հետ բար էր գնացել, քանի որ դրսում ցուրտ էր: 

Ճապոնական հեռուստահաղորդումներում հաճախ են այդպիսի ինքնատիպ եւ բարդ հնարքներ ցուցադրվում: Ավելի վաղ կազմակերպել էին դիպուկահարի հարձակում անցորդների վրա, եւ գրասենյակներում  ռոբոտ դինոզավրեր էին բաց թողել, հայտնոմ է lenta.ru-ն: