Կոլումբիայի Մեդելին քաղաքում արտասովոր ցույց է անցկացվել. ցույցի հարյուրավոր մասնակիցներ մերկացել են մինչեւ ներքնազգեստը՝ պահանջելով ինքնարտահայտման ազատություն:

«Առանց վարտիքի օրը» կազմակերպվել էր սոցցանցի միջոցով: Հարյուրավոր երիտասարդներ ու օրիորդներ ակցիային եկել էին հագուստով, սակայն հետո հանել են տաբատներն ու կիսաշրջազգեստները, հաղորդում է «ՌԻԱ Նովոտին»՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

«Կարեւոր չէ, թե ինչպես ենք հագնվում, կարեւորն է այն է, թե իրականում ինչ ենք մենք»,-հայտարարել է արտասովոր ակցիայի կազմակերպիչներից մեկը: