Ամերիկացի ալպինիստ Ալեքս Հոնոլդն առանց անվտանգության պարագաների մագլցել է Մեքսիկայի 457մ բարձրություն ունեցող Էլ Սենդերո Լումինոսո ժայռը:
Mirror-ը տեղեկացնում է, որ Ալեքսին հաջողվել է կառչելով ժայռի փոքր ճեղքերից՝ ընդամենը երեք ժամում հաղթահարել է 457 մետր բարձրությունը:
«Որոշ հատվածներում ես կանգ եմ առել, որպեսզի լավ հենակետեր գտնեմ, բայց հիմնականում ինձ հաջողվել է կայուն տեմպ պահպանել»,- ասել է Ալեքս Հոնոլդը:











