Տոկիոյում տեղացած առատ ձյան պատճառով 11 մարդ մահացել է, հազարավոր մարդիկ վիրավորվել են և ավելի քան 20 հազար ընտանիք մնացել է առանց էլեկտրականության:

Reuters-ը տեղեկացնում է, որ վերջին 78 տարիների ընթացքում այս ձյունը Տոկիոյում և քաղաքի հարակից շրջաններում եղել է ամենաառատը:

Տեղացած ձյան պատճառով Տոկիոյի Հանեդա օդանավակայանում չվերթները հետաձգվել են:

Մի քանի համալսարաններ նույնպես ստիպված են եղել հետաձգել ընդունելության քննաշրջանը: