48-ամյա թայվանցի կնոջ ականջի խոռոչում բժիշկները կենդանի թրթուր են հայտնաբերել, երբ կինը ականջի ցավով գնացել է հիվանդանոց:

Բժիշկները կնոջ ձախ ականջից հեռացրել են լսողական ապարատը ու տեսել, որ ականջն ամբողջությամբ արյունով է պատված:

Կնոջ ականջը հետազոտել են և պարզվել է, որ նրա ականջի խոռոչում մրգային թրթուր է բնակվում:

Daily Mail-ը տեղեկացնում է, որ բժիշկների կարծիքով` թրթուրը կնոջ ականջում մնացել է մեկ օր:

Թրթուրը քայքայել է կնոջ ականջի խոռոչի մաշկը և հասել թմբկաթաղաթին:

Բժիշկներին հաջողվել է առանց դժվարության հեռացնել թրթուրին:

Կնոջը բուժման համար հակաբիոտիկներ են նշանակել և մեկ շաբաթ հետո նրա ականջը լիովին ապաքինվել է: