Իսպանիայում երեք ֆրանսիացի փորձառու պարաշյուտիստներ փորձել են քայլել գետնից 3000մ բարձրության վրա գտնվող երկու օդապարիկների միջև կապված ճոպանի վրայով:

Independent-ը տեղեկացնում է, որ Սեբաստիան Մոնտազ Ռոզետը և նրա երկու ընկերները հույս են ունեցել, որ կարող են հաղթահարել դժվարին փորձությունը և իրականացնել իրեց երազանքը, սակայն ապարդյուն:

Տեսագրությունում երևում է` ինչպես են սքայլայներները փորձում ճոպանի վրա քայլելով անցնել մի օդապարիկից մյուսը, սակայն դա նրանց չի հաջողվում: Մի քանի քայլ գնալուց հետո նրանք ընկնում են, և պարաշյուտները բացելուց հետո` ապահով վայրէջք կատարում:

Բացի պարաշյուտից` խիզախ սքայլայներներն ուրիշ ոչ մի անվտանգության պարագա չեն ունեցել:

Վայրեջքից հետո Սեբաստիան Մոնտազ Ռոզետը ասել է, որ ինքը կրկին փորձելու է իրականացնել իր երազանքը: