15 ամսական երեխայի մայրը պատմում է, որ չի կարող  պարզապես հետեւել, ինչպես է շունը սատկում, ուստի որոշել է փրկել նրան՝ սկսելով կերակրել սեփական կրծքով:

Կինը, ով 15 ամսական երեխա ունի, թուլ է տվել լաբրադորին իր կրծքի կաթն ուտել այն բանից հետո, երբ հրաժարվել է շշից խմել: Անհավանական է, սակայն հենց սրա շնորհիվ շունը ապրել է, հաղորդում է FederalPost-ը:

Ինչպես հաղորդում են, կինը, ում անունը զգուշության նկատառումներով չեն հայտնում, քանի որ նրա որոշումը կարող է շրջապատի մարդկանց բացասական արձագանքին արժանանալ, շան ձագին իր մոտ է վերցրել այն բանից հետո, երբ նրա մայրը սատկել է: Նա խոստովանում է, երբ ձագը սկսել է ուտել իր կրծքի կաթը, ինչ-որ բան է տեղի ունեցել եւ «արթանացել է մայրական բնազդը»:

«Նա չէր շարժվում եւ ես պարզապես արեցի դա: Չգիտեի, ինչպես կարող եմ օգնել նրան: Ես հուսահատ էի ու չէի կարող տեսնել, թե ինչպես է նա սատկում,- ասել է նա KRDO-TV-ին:- Ես պարզապես դրեցի նրան կրծքիս ու աղոթեցի, որպեսզի սկսկի ուտել: Ես շատ էի վախենում, որ նա կսատկի»:

Կինը, ով շանը կերկրելու լուսանկարները տեղադրել է Faacebook-ում, համոզված է, որ իր վճռականությունը փրկել է կենդանու կյանքը: Նա նաեւ ցույց է տվել, որ շան ձագն արդեն անցել է մանկական սնունդի, որն ուտում է շշից:

Սակայն անասնաբույժ Ամբեր Ուիլյամսը նախազգուշացրել է կանանց վտանգի մասին, ովքեր շան ձագերին կրծքով են կերակրում:

«Կան հիվանդություններ ու բակտերիաներ, որոնք կարող են շան ձագերից փոխանցվել մանուկներին,- ասել է նա լրագրողներին:- Ծայրահեղ իրավիճակներում, իհարկե, հնարավոր եմ համարում նման որոշումը, սակայն կարիք չկա տարվեկ: Հարկ է հնարավորինս շուտ կենդանուն սովորեցնել մանկական սնունդին»: