24-ամյա Վադիմ Մախորովն իր 21-ամյա ընկերոջ՝ Վիտալի Ռասկալովիի հետ բարձրացել են Շանհայում կառուցվող 630 մետր բարձրությամբ աշտարակի բրա: Այնտեղ նրանք անցկացրել են մոտ 18 ժամ:
«Ռուֆերները» բարձրացել են չինական Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ, երբ երկրի բոլոր բնակիչները հանգստանում էին, տոնում ու չէին աշխատում: Կիսակառույց 120 հարկանի շենք բարձրանալը տեւել է երկու ժամ: Երիտասարդները տեսանյութը տեղադրել են համացանցում: Մեկնաբանություններում էքստրեմալները կիսվում են տպավորություններով, պատմում, թե ինչպես են բարձրացել շենքի վրա ու նկարահանել դա, հաղորդում է «Life.ru»-ն:
Ավելի ուշ նրանցից մեկը «Vkontake» կայքի իր էջում գրել էր. «Դատելով Չինաստանի իշխանությունների արձագանքից եւ առավոտյան տեղական նորությունների googletranslate թարգմանությունից՝ մենք հետախուզման մեջ ենք, իսկ աշտարակի պահակներին հեռացրել են աշխատանքից: Այդ ընթացքում ես հասցրել եմ մեկնել Բանգկոկ, իսկ Վադիմը՝ Նովոսիբիրսկ: Դատելով ամենից՝ երկրների ցուցակը, որտեղ մեր մուտքն արգելված է, լրացվել է ՝ Ռուսաստան, Բելառուս, Եգիպտոս ու Չինաստան»:
«Ռուֆերները» խոստովանել են, որ վայրը հաջող են ընտրել. Չինաստանում տոնում էին Նոր տարին, եւ երկնաքերի վրա անցկացրած ժամանակի ընթացքում նրանք որեւէ կենդանի էակի չեն հանդիպել:











