Մեծ Բրիտանիայի Սթոք-օն-Թրենթ քաղաքի բնակիչներին հաջողվել է 1 ֆունտով բնակարան գնել՝ ոչ բարեկեցիկ թաղամասում լքված անշարժ գույքի էժան գներով վաճառքի շրջանակում։
Այդ տներից շատերը տարիներով մնացել էին լքված։ Կերամիկական ապրանքների արտադրման ֆաբրիկայի փակվելուց հետո թաղամասն անկում էր ապրել։ Այնտեղ ոչ ոք չի ապրում, մշտապես անհանգիստ վիճակ է. թմրանյութեր, ապօրինի բնակություն հաստատածներ, մի խոսքով՝ քրեական միջավայր։
Սակայն քաղաքային խորհուրդը կարծում է, որ տները 1 ֆունտ ստեռլինգով վաճառելու ծրագրի շնորհիվ նոր սեփականատերերը կփոխեն մթնոլորտը, եւ թաղամասը կվերափոխվի, հաղորդում է RussiaToday-ը:
Ծրագրի մասնակիցները պետք է պարտադիր տեղի բնակիչներ լինեն, անշարժ գույք գնեն առաջին անգամ եւ վաստակեն տարեկան 40 հազար ֆունտ ստեռլինգից ոչ պակաս:
Այդ լքված տները նոր շենքերի վերածելու աշխատանքն արդեն սկսվել է:
Ճգնաժամը միլիոնավոր բրիտանացիների խանգարում է բարելավել բնակարանային պայմանները: Սակայն այժմ տեղի բազմաթիվ բնակիչներ հույս ունեն դա անել իրենց քաղաքում:











