Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ Ուկրաինայի Ներքին զորքերի մարտիկները Կիեւի բակերից մեկում խմբով ծեծում են բողոքի ակցիայի մասնակցին:

Նկարահանումը կատարել են շենքի պատուհանից:

Պառկած երիտասարդը փորձում է ծածկել դեմքը ձեռքերով, մինչ ոստիկանները մահակներով հարվածներ են հասցնում նրան: