Չիկագոյում վատ եղանակը «զսպել է» հանցագործներին; Ոստիկանության տվյալներով՝ նախորդ ամսվա ընթացքում քաղաքում սպանությունները մեկ-երրորդով նվազել են:
Չիկագոն իր բնակչությամբ ԱՄՆ երրորդ քաղաքն է, որը հայտնի է հանցավորության բարձր մակարդակով: Սակայն ինչպես պարզվել է, իրավիճակն ի զորու է եղել շտկել բնությունը:
Ոստիկանական վիճակագրության համաձայն՝ այս տարվա փետրվարի 9-ի դրությամբ Չիկագոյում գրանցվել է միայն 112 քրեական դեպք՝ հրազենի կիրառմամբ: Դա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քիչ է 39 տոկոսով: Ըստ որում՝ տեղի է ունեցել 28 մարդասպանություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քիչ է 36 տոկոսով:
NTD TV հեռուստաալիքի փոխանցմամբ, ոստիկանությունը վստահ է, որ քրեածին մթնոլորտի վրա ազդել է հենց եղանակը, քանի որ ձնաբուքերի պատճառով բնակիչների մեծ մասը մնում է տանը ու փողոց դուրս չի գալիս: Ընդ որում, անցած հանգստյան օրերին Չիկագոյում ոչ մի կրակոց չի գրանցվել, ինչի մասին գրել էին տեղական պարբերականները:
Սակայն ռեկորդային ցրտերը նաեւ մարդկանց մահվան պատճառ են դառնում՝ արդեն քսան զոհ:
Այս ձմեռը Չիկագոյի համար վերջին հարյուրամյակի ընթացքում ամենաձյունառատն էր:











