NASA-ն հրապարակել է Robonaut 2 (R2) ռոբոտ-տիեզերագնացի փորձարկման տեսագրությունը՝ որպես հեռուստաբժշկության գործիք:
Հաղորդվում է, որ ռոբոտի փորձարկումները անցկացվում են Հյուսթոնի հետազոտական մեթոդական ինստիտուտի բժշկի մասնակցությամբ: Վերջինս ռոբոտի հետ մի շարք փորձարկումներից հետո կարողացել է որոշ պրոցեդուրաներ անցկացնել:
Այս փուլում R2 բժիշկ-օպերատորի գործողությունների մշակումը իրականացվում է մանեկենի վրա: Ռոբոտի միջոցով բժիշկը կարողացել է ուլտրաձայնային հետազոտություն ու ներարկում իրականացնել: Ռոբոտը հեռակառավարվող է: NASA-ում կարծում են, որ պրակտիկան հետագայում կկիրառվի թե երկրի վար, թե ուղեծրում:











