Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկի «Սատանայի կամրջի» տակ փետրվարի 21-ին հայտնաբերված դիակի ինքնությունը հայտնի է։ 1956թ. ծնված Հայկունի Պետրոսյանը բնակվում էր Վանաձորի Տարոն 3 ՔՇՀ 7 հասցեում։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նախնական վարկածով 58-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել՝ կամրջից թռչելով. նրա դին կամրջից մոտ 50 մետր հեռավորության վրա գտել է անցորդներից մեկը։ Սայթաքելու հավանականությունը բացառվում է, քանի որ կամրջի ճաղերը բավական բարձր են։
Ոստիկանությունը դեռ մահվան պաշտոնական պատճառ չի հայտնում։ Հանգամանքները ճշտվում են։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 21-ին, ժամը 15։15-ին Ոստիկանության Լոռու մարզային Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ Փամբակ գետում գտնվել է դիակ։











