Գյումրեցի երիտասարդները ցավում են Կիեւի Մայդանում վերջին օրերին զոհված ուկրաինացիների համար եւ իրենց զորակցությունն են հայտնում Մայդանում պայքարողներին։ Փետրվարի 21-ին «Գյումրու երիտասարդական խորհուրդը» Ուկրաինայում իրավապահների հետ բախումներում զոհված մոտ ութ տասնյակ մարդկանց հիշատակին եւ 1000-ից ավելի վիրավորների ապաքինման համար մոմավառություն անցկացրին Գյումրիում Ուկրաինայի պատվավոր հյուպատոսության դիմաց։

Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երիտասարդները աղոթել  են զոհվածների հոգու հանգստության համար։

«Այն, ինչ տեղի է ունենում Կիեւում, մեզ էլ է մտահոգում, մենք շատ ենք մտածում յուրաքանչյուր քաղաքացու մասին, ու ցավ ենք ապրում, երբ ամեն օր նոր զոհի անուն ենք լսում, իսկ զոհվածների հազարատներին ցավակցում ենք ու աղոթում նրանց համար»,- Ուկրաինայի  հյուպատոսարանի մոտ հայտարարեց  «Գյումրու երիտասարդական խորհուրդի» անդամ Արմեն Գրիգորյանը:

Մոմավառության մասնակիցները ոգեւորված են իրենց սկսած գործն ավարտին հասցնելու ուկրաինացիների վճռականությունից։

 «Իրենք  Ուկրաինայի ազատության համար  են պայքարում, իրենց ազատության համար են պայքարում, թույլ չեն տալիս, որ ապօրինի կերպով կառավարեն իրենց երկիրը»,- հյուպատոսարանի մոտ հայտարարել են երիտասարդ ակտիվիստները: