Google ընկերությունը մշակել է Android-սմարթֆոնի նախատիպ, որը 3D սքաներ ունի: «Project Tango-ի նպատակն է սովորեցնել բջջային սարքավորումներին միջավայրն ու շարժումն ընդունել  մարդու մակարդակի վրա»,- ասվում է նախագծի կայքում:

Մեկ տարվա ընթացքում Project Tango խումբը համագործակցել է տարբեր համալսարանների, հետազոտողական լաբորատորիաների եւ այլ գործընկերների հետ ողջ աշխարհում, որպեսզի նոր 3D տեխնոլոգիան ներկառուցեն բջջային հեռախոսների մեջ: «Այժմ պատրաստ ենք նախատիպերը հանձնել մշակողներին, որոնք կարող են գնահատել հնարավորություններն ու օգնել իրականացնել գաղափարները»,- նշել են Project Tango-ում, հաղորդում է «Gazeta.ru»-ն: