Գյումրու Սախարովի անվան հրապարակում փետրվարի 22-ին տեղի ունեցած՝ երեք ավտոմեքենաների մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետեւանքով մեկ մարդ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ 52-ամյա Արթուր Գրիգորյանի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության։
Բախվել են «Մերսեդես» մակնիշի «33 SD 187» պետհամարանիշի, «Մերսեդես» մակնիշի «77 AA 117» պետհամարանիշի եւ «Գազ 24» մակնիշի «02 SO 586» պետհամարանիշի մեքենաները:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վթարից հետո հրապարակին հարող տարածքում ճանապարհները մոտ մեկ ժամ անանցանելի էին:













