Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երկրում կատարվողն անվանել է պետական հեղաշրջում: Այդ մասին նա հայտարարել է ուկրաինացիներին հղած տեսաուղերձում, որը հեռարձակել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը, հաղորդում է Ցենզոր.նետը:

Յանուկովիչը նշել է, թե այժմ չի ցանկանում ազգանուններ նշել, սակայն որոշ գործիչների գործողությունները հիշեցնում են նացիստական Գերմանիայի գործողությունները, երբ երկրում արգելվում էին որոշ կուսակցությունների գործունեությունը, մասնավորապես այժմ նախաձեռնվել է Կոմկուսի գործունեության արգելք, վառում են գրասենյակներն ու հարձակվում պատգամավորների վրա: