Թուրքիայի ամենահայտնի ռոք երգիչներից ստամբուլահայ Հայկո Ջեփքինը ձայնագրվել է հայտնի Cappy հյութերի գովազդային հոլովակում։
Միջազգային հայտնի Cappy բնական հյութի նոր տեսակի՝ Cappy ATOM հյութի 33 վայրկյան տեւող գովազդային հոլովակում մի երիտասարդ աշխույժ սկսում է օրը եւ բավականին ակտիվ է այն անցկացնում՝ խմելով Cappy ATOM հյութը։
Գովազդային հոլովակում հնչում է աշխույժ երգ, որը կատարել է Թուրքիայի հայտնի ռոք երգիչ Հայկո Ջեփքինը։
Նշենք, որ Հայկո Ջեփքինը ծնվել է Ստամբուլում, 1978 թվականի մարտի 11-ին։ Ավարտել է Ստամբուլի հայկական Կեդրոնական վարժարանը։ Թուրքիայի ամենահայտնի ռոք երգիչներից մեկն է։











