Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ավտոմեքենայով լքել է «Ուկրզալիզնիցի» հիվանդանոցը: Տիմոշենկոյին հիվանդանոցից ավտոմեքենայով դուրս են բերել տեղական ժամանակով 17.40-ին, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը:

Նրա հետ ավտոմեքենայում եղել են նրա պաշտպաններ Անդրեյ Կոժեմյակինը եւ Սերգեյ Վլասենկոն, որոնք դրանից առաջ գնացել են հիվանդանոց: Նախկին վարչապետին դիմավորել են նրա մոտ 200 կողմնակիցներ, որոնք սկսել են բացականչել՝ «Յուլյա»:

Հիշեցնենք՝ այսօր Ուկրաինայի Գերագույն Ռադան սահմանադրական մեծամասնությամբ Յուլյա Տիմոշենկոյին ազատ արձակելու որոշում է ընդունել՝ հիմնվելով Մարդու իրավունքների հարցերով եվրոպական դատարանի եւ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի որոշման վրա:

2011-ի հոկտեմբերին Տիմոշենկոն 2009-ին Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր կնքելիս լիազորությունները չարաշահելու համար դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման: Նա Խարկովի «Ուկրզալիզնիցի» հիվանդանոցում էր: