Ժամեր առաջ ազատ արձակված Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն Խարկովից ուղիղ մեկնել է Կիեւի Մայդան: «Դուք եք Ուկրաինայի ազատարարները, ո՛չ քաղաքական գործիչները, ո՛չ դիվանագետները, ոչ էլ էլիտան, այլ դուք»,- ասաց նա Մայդանում:
«Ես ձեզանից խոնարհաբար ներողություն եմ խնդրում բլոր քաղաքական գործիչների համար, կապ չունի որ կուսակցությունից են: Ես վստահեցնում եմ, որ ես կլինեմ գրավականը, որ ոչ մի քաղաքական գործիչ այլեւս չխաբի ու չստի ժողովրդին»,-նշեց Տիմոշենկոն:











