Մի քանի տարվա աշխատանքներից հետո NASA-ի ամերիկացի մասնագետները ներկայացրել են տեսահոլովակ, որտեղ ցուցադրվում է Մարսի շրջակա միջավայրն ու ջրային ցանցը ավելի քան 4 միլիարդ տարի առաջ:
MAVEN կազմակերպության հետազոտողները ցույց են տվել, թե ինչ տեսք է ունեցել Մարսը 4 մլրդ տարի առաջ:
Հոլովակի ստեղծման համար կիրառվել են Curiosity մարսագնացի լաբորատոր տվյալները: Աշխատանքի ընթացքում գիտնականները հաշվի են ատել կլիմայի փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել կարմիր մոլորակի վրա 4 միլիարդ տարվա ընթացքում:
Ինչպես նշվում է, գիտնականները տվյալներ ունեն, որոնք թույլ են տալիս վկայել՝ Մարսի մակերեսին ջուր է գոյություն ունեցել: Հիմնական ապացույցը խառնարանների ու ջրանցքների առկայությունն է, որոնք ձեւավորվել են ջրի առատ հոսքերի ազդեցությամբ, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Բացի այդ ամերիկացի աստղաֆիզիկոսները բավական քանակությամբ հանքանյութեր պարունակող ժայռաբեկորներ են հավաքել, որոնք կարող են ձեւավորվել միայն ջրի առկայության պայմաններում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գիտնականները մոդելավորել են թռիչք դեպի Մարս մոլորակի՝ եռաչափ քարտեզով:











