Համացանցում նոր տեսագրություն է հայտնվել, թե ինչպես են Ուկրաինայի ոստիկանության ստորաբաժանումները կրակում Մայդանի ակտիվիստների վրա` մետրոյի բարիկադների մոտ:
Ուժայինները զինված են եղել ատրճանակներով, ինքնաձիգներով եւ դիպուկահարի զենքով:
ՆԳՆ-ի գրոհայիններից մեկը լրագրողի հարցին պատասխանել է. «Մենք մարդկանց վրա չենք կրակում»: Ուժայինները թեժ կետեր դուրս գալուց առաջ ինչ-որ մեկին հարցրել են. «Մենք թույլտվություն ունե՞նք: Թույլտվություն ունե՞նք»:
Հավանաբար, խոսքը զենք գործածելու թույլտվության մասին է եղել, նշում է www.unian.net-ը:











