Ուկրաինայի Լվով քաղաքի «Բերկուտի» մարտիկները փետրվարի 24-ի երեկոյան Տարաս Շեւչենկոյի հուշարձանի մոտ գտնվողն հրապարակում ծնկի են իջել լվովցիների առջեւ: Հրապարակում հավաքվածները բացականչել են «ամոթ» եւ ուժայինների վրա տարբեր առարկաներ են նետել:

Մարդկանց զսպելու համար բեկը շրջափակել են ինքնապաշտպանության ակտիվիստները: Բեմում գտնվողն հոգեւորականը եւս հանգստացրել է մարդկանց:

«Բերկուտցիներից» մեկը խոսք է խնդրել եւ ասել, որ «Բերկուտը» միշտ կլինի ժողովրդի կողմից, նաեւ վստահեցրել, որ Լվովի ուժայինները չեն մասնակցել Կիեւում ռազմական գործողություններին: Մայդանի զոհերի հիշատակի պատվին «բերկուտցիները» բեմում ծնկի են իջել:

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի ՆԳՆ Լվովի մարզային գլխավոր վարչության տվյալներով՝ «Բերկուտի» 130 մարտիկներգտնվել են Կիեւում: Հիշեցնենք, որ ուժայինների եւ ցուցարարների բախման հետեւանքով, վերջին տվյալներով զոհվել է 82 մարդ: