Գյումրիի վագոն-տնակներից մեկում բնակվող, երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ազատամարտիկ Խաչիկ Նանիջանյանի ընտանիքը 1988 թ.-ի երկրաշարժից մինչեւ օրս սպասում է բնակարանային փոխհատուցման:

Ավելին, վիրավոր ազատամարտիկի տնակի տարածքը դեռ վեց տարի առաջ, առանց իր գիտության օտարվել է Գյումրիի նախկին քաղաքապետի կողմից: Տնակը եւ հատկապես կտուրի մասը շարքից դուրս են եկել: Ընտանիքի եկամտի միակ աղբյուրը զինվորական հաշմանդամության թոշակն է, որը բավարարում է միայն դեղորայք ձեռք բերելուն: Գյումրեցի անօթեւան ազատամարտիկի բնակարանային խնդիրների մասին առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում, առանց մեկնաբանության: