Ագարակ-Գյումրի ավտոճանապարհին փետրվարի 25-ին, ժամը 14:30-ի սահմաններում բեռանատար մեքենայի կողաշրջման հետեւանքով «17 UO 288» պետհամարանիշի բեռնատարի վարորդը՝ Գյումրիի 43-ամյա բնակիչ Հովհաննես Հակոբյանը, եւ ուղեւորը՝ 58-ամյա Եգոր Մկրտչյանը, մարմնական վնասվածքներ են ստացել։ Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ուղեւորին դեպքի ականատեսները առաջին օգնություն են ցուցաբերել եւ իրենց մեքենայով տեղափոխել Աշտարակի հիվանդանոց, վարորդը հրաժարվել է հիվանդանոց գնալ։

Բեռնատարի վարորդը NEWS.am- թղթակցին պատմել է՝ ինչպես է տեղի ունեցել վթարը. «Տեսա, որ դիմացից եկող մեքենա չկար, փորձեցի վազանց կատարել, անցա ու մեքենաս էլ ինձ չենթարկվեց, չկարողացա ղեկը կառավարել ու շուռ եկանք»։

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել: Կողաշրջված բեռատարը զոդման ապարատ էր տեղափոխում: Դեպքի մասին տեղեկացվել է  ոստիկանությանը: Տարվում է քննություն։