Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանով տրանզիտ անցնող Ադրբեջանի քաղաքացին  աղմկել է եւ հարձակվել օդանավակայանի աշխատակիցների վրա՝ մեծ իրարանցում առաջացնելով։

Թուրքական Sondakika կայքի փոխանցմամբ՝  Ստամբուլի օդանավակայանով տրանզիտ անցնող  Ադրբեջանի քաղաքացի Յ. Օ.-ն, ով պարզվել է եղել է ոչ սթափ վիճակում, օդանավակայանում մոտեցել է աշխատակիցներից մեկին եւ հարց ուղղել, սակայն չբավարարվելով պատասխանից՝ հարձակվել է նրա վրա։  Ավելի ուշ, ըստ պնդումների, ադրբեջանցին սկսել է իրեն պատեպատ տալ եւ ընկել է հատակին։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները դժվարությամբ են նրան կարգի հրավիրել։ Այդ ընթացքում պարզվել է, որ ադրբեջանցու  քիթը կոտրվել է եւ նա թավալվել է արյան մեջ։