Ինտերնետում հայտնվել է տեսագրություն, որում Կիեւո-Պեչյորսկի մայրավանքի հոգեւոր սպասավորները այրում են փաստաթղթերով պարկեր:

Տեսագրությունում երեւում է, թե ինչպես են կանաչ միկրոավտոբուսից հանում փաստաթղթերով պարկեր ու այրում դրանք: Երեւում է նաեւ, որ խարույկն այրվել է մոտ երեք ժամ: Տարածքը, որտեղ իրականացվել են այդ գործողությունները, հարում է մայրավանքին, ասվում է տեսագրության նկարագրության մեջ:

Հավելենք, որ ավելի վաղ Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինական ուղղափառ եկեղեցու մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ մայրավանքի դարպասների մոտ զինյալների խումբ է հայտնվել: Հեղափոխության կողմնակիցները հոգեւորականներին մեղադրել էին Յանուկովիչին սատարելու մեջ: