Թուրքական իշխանությունները Ֆեթուլլահ Գյուլենի դեմ պայքարը տեղափոխել են պետական հեռուստաընկերությամբ՝ TRT-ով ցուցադրվող «Կարմիր խնձոր» հեռուստասերիալ։
TRT-ով ցուցադրվող «Կարմիր խնձոր» սերիալի հերթական անոնոսում ֆիլմում որպես Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության (MIT) անդամներ հանդես եկող 2 հոգու միջեւ խոսակցություն է տեղի ունենում։ Խոսակցության ժամանակ մեկը մյուսին զգուշացնում է, որ Թուրքիա ներթափանցած «զուգահեռ պետության» գլխավոր թիրախը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։
Թուրքիայում սա առաջին անգամն է, երբ իրական քաղաքականությունը ներխուժել է սերիալ եւ վարչապետի իրական անունն է հնչել։
Նշենք, որ Ֆեթուլահ Գյուլենը խոշոր կրոնա-հասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող Գյուլենի համայնքը թե Թուրքիայում, թե դրանից դուրս ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ:
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողությունն ընդդեմ վարչապետի եւ նախարարների դեմ։











