Փետրվարի 17-ից 23-ն ընկած ժամակահատվածում Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 73 ավտոմեքենա:

51 վարորդ մեքենան վարել է առանց համապատասխան փաստաթղթերի, 21-ը՝ եղել է ոչ սթափ վիճակում: Վարորդներից մեկն էլ տրանսպորտային միջոցի ձայնային ազդանշանը առանց համապատասխան թույլտվության վերասարքավորել էր բարձր ձայնով երթևեկելու համար: 73 վարորդներից 10-ի նկատմամբ  կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն ` երթևեկության ընթացքում ծխելու համար:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում: