Ոստիկանության Արաբկիրի բաժին փետրվարին 15-ին ահազանգ է ստացվել, որ երթուղային տաքսու մեջ մի կնոջ պայուսակից դրամապանակ են գողացել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:

Փետրվարի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալները իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով  ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Նոր Նորքի բնակչուհի Անահիտ Նավասարդյանին: Վերջինս, թեեւ հարցաքննության ժամանակ խոստովանել էր, որ ինքն է կատարել գողությունը, տեսախցիկի առաջ այլ բան պատմեց. «Տրանսպորտի մեջ ընկած է եղել, ես չեմ ասել էդ կնոջը վերցրու, իր գնալուց հետո վերցրել եմ ու տեղյակ չեմ պահել, կոնկրետ իր սունկի մեջից չեմ հանել»,- ասել է կինը:

Նա նախկինում 4 անգամ դատապարտվել է գողության համար, այժմ էլ ստորագրությամբ բաց է թողնվել:

Մանրամասները՝ տեսանյութում: