ԱԺ «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը կարծում է, որ ուկրաինական Մայդանը շատ նման է Ազատության հրապարակին եւ 88-ի շարժմանը։
«Կարելի է ասել՝ Մայդանը հայերն են ստեղծել, ոչ թե ուկրաինացիները: 88թ. շարժումը Մայդանի նման մի բան էր»,- ասաց Լեւոն Զուրաբյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին՝ հնարավոր է արդյոք Մայդանի կրկնություն Հաայստանում. «Դուք հիմա ինձ հարցնում եք` Ազատության հրապարակից իշխանության հասնել հնարավո՞ր է, ես պատասխանում եմ` այո, հնարավոր է»։
Մեր այն հարցին, թե ինչ նախապայմաններ են պետք Հայաստանում Մայդան ունենալու համար, «ՀԱԿ» խմբակցության պատգամավորը պատասխանեց.
«Դրա համար պետք է վճռական, հաստատուն պայքարի պատրաստ ժողովուրդ: Մարտի 1-ին մենք իսկապես կտեսնենք՝ ժողովուրդը պատրաստ է նման հետեւողական պայքարի, թե ոչ»:











