Երեւան քաղաքի Եղվարդի խճուղու թիվ 135 շենքի դիմաց 2014 թ. հունվարի 30-ին` ժամը 19:00-ի սահմաններում, «Opel Astra G» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու եւ նրան թողնելով անօգնական վիճակում` հեռացել է դեպքի վայրից:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վրաերթի ենթարկված քաղաքացին տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ փետրվարի 9-ին գիտակցության չգալով` մահացել է: Նախաքննության ընթացքում ձեռք է բերվել դեպքի վայրը նկարահանած սարքի տեսագրությունը: «Օպելի» վարորդը որոնվում է:











