Սեւան քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Աշոտ Իսախանյանը համակարգչով խարդախություններ է կատարել եւ խոշոր չափի գումար հափշտակել: Նրա նկատմամբ Գորիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Ոստիկանությունը հաղորդում է, որ դատապարտյալը զորամիավորումների, հրամանատարների անուններով կեղծ փաստաթղթեր է պատրաստել եւ զոհված ազատամարտիկներից մեկի գերեզմանաքարը պատրաստելու համար, որպես ֆինանսական օգնություն, քաղաքացիներից եւ կազմակերպություններից ստացել խոշոր չափի գումարներ:
Աշոտ Իսախանյանը այդ գումարը փոխանցել է կնոջ բանկայի հաշվին, ապա կանխիկացրել եւ տնօրինել:
Մանրամասները՝ տեսանյութում:











