Նորագավիթի 1-ին փողոցից ոստիկանները բերման են ենթարկել Մասիսի բնակչուհի Էմմա Մոսեզին ապօրինի թմրամիջոցներ պահելու եւ օգտագործելու կասկածանքով:

Ոստիկանները կնոջ ձեռքի թղթե տոպրակի «Մենթոզ» գրառմամբ 4 մետաղյա տուփերում հայտնաբերել են B8 գրառմամբ սուլոտեքս տեսակի  թմրամիջոցի նմանվող 111 ամբողջական դեղահաբեր եւ 60 հատ նույն հաբերի կտորներ:

Ոստիկանությունը հաղորդում է, որ տուփերում եղել են նաեւ այլ սպիտակ դեղահաբեր, որոնցից  46-ն ամբողջական էին, իսկ 17-ը կտորներ:

Մասիսի բնակչուհու խոսքով` այդ դեղահաբերը իրեն է ուղարկել որդին` Արման Նալբանդյանը, Ֆրանսիայից:

Հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Մանրամասները՝ տեսանյութում: