Երկու տղամարդ մրցում են միմյանց դեմ իրավունքի համար նվիրաբերել իրենց առնանդամը Ֆալոլոգիկ թանգարանին, ընդ որում մասնակիցներից մեկը պատրաստ է հրաժարվել օրգանից կենդանության օրոք:

Տարօրինակ մրցության մասին կպատմի նոր փաստագրական ֆիլմը, որը կթողարկվի ապրիլի 18-ին: Տղամարդու սեռական օրգանը կցուցադրվի Իսլանդիայում՝ Ռեյկյավիկի Ֆալոլոգիկ թանգարանում: Գովազդային հոլովակում ապագա ֆիլմի համար ներկայացված էին երկու հավակնորդներ յուրահատում մրցությունում հաղթելու համար՝ Փոլ Արասոնն Իսլանդիայից եւ Թոմ Միթչելն ԱՄՆ-ից:

Հաղորդում են, որ տարօրինակ մրցությունը սկսվել է այն բանից հետո, երբ թանգարանի վարիչը հայտարարել է, որ հավաքածուի համար տղամարդու սեռական օրգան է պակասում: Այն ժամանակ, երբ Արասոնը խոստացել մարմնի մասը նվիրաբերել մահից հետո, Միթչելը խոստացել է  կենդանության օրոք:

«Կցանկանայի, որպեսզի աշխարհը ծանոթանար լավագույն ու խոշորագույն օրինակի հետ՝ իմանալով, որ այն Նահանգներից է: Ես Էլմոյի համար երազում է հարստության ու փառքի մասին(այդպես նա անվանում է իր օրգանը)»,- ասում է Միթչելը հոլովակում, հաղորդում է FederalPost-ը:

Դիտարժանության տեսակետից Միթչելի սեռական օրգանն ավելի է համապատասխանում այդ դերին, քանի որ առկա ԱՄՆ-ի դրոշը: «Վերջին մասնակից» նոր ֆիլմը մանրամասն կպատմի տղամարդկանց մրցության մասին:

«Թոմը սովորական մարդ է, սակայն մեկ  տարօրինակություն ունի. մտածում է սեփական առնանդամի մասին որպես առաձին երեւույթ,- ասել է ռեժիսորի օգնական Զաք Մեթը ֆիլմի համաշխարհային պրեմիերայի նախօրեին:- Նա երազում է, որպեսզի իր սեռական օրգանն աշխարհում ամենահայտնին դառնա: Եվ այդ երազանքը կարող է իրականանալ»:

Ինչպես պարզվել է, թանգարանն Իսլանդիայում բացվել է 1997թ.-ի օգոստոսի 23-ին: Ցուցանմուշները սկսել են հավաքել 1974թ.-ից սկսած: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ իսպաներենի եւ պատմության ուսուցչին կատակով նվիրել են ցուլի սեռական օրգան: