Սիերա Լեոնեում 153,44 կառատանոց ալմաստ են գտել: Ըստ  երկրի Բնական պաշարների ազգային գործակալության`  ալմաստը վերջին 10 տարում երկրում հայտնաբերված ամենալավ քարերից մեկն է:

Հաղորդվում է, որ թանկարժեք քարի արժեքը կարող է հասնել 6,2 միլիոն դոլարի: Միջազգային չափորոշիչներով` հայտնաբերված ալմաստը «չափազանց սպիտակ +» (D+) գույնի է:

Նշվում է, որ Կոնոյի հանքավայրում հայտնաբերված ալմաստն ամենամեծն է, անցյալ տարի այնտեղ հայտնաբերվել էր 125 կառատանոց ալմաստ:

Սակայն ամենախոշոր ալմաստը Սիերա Լեոնեի աստղ ալմաստն է` 969,8 կառատ, որը հայտնաբերվել էր 1972թ.:

Հատկանշական է, որ Սիերա Լեոնեն ամենաաղքատ պետություններից է, ընդ որում՝ այստեղ արդյունահանվում է ալմաստ, ոսկի եւ տիտան: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարավային Աֆրիկայում երկնագույն ալմաստ էին հայտնաբերել, որը նախապես գնահատվել էր 15-20 միլիոն դոլար: