Ռուսաստանի Նիժնի Տագիլ քաղաքի խաչմերուկներից մեկում տանկը բախվել է ՎԱԶ-2112 մեքենային:
Հաղորդվում է, որ տանկը, որի տեսակը չի ճշտվում, բախվելու պահին գործարանից զորավարժարան էր ուղեւորվում` հատուկ երթուղով: Թեթեւ մարդատար մեքենայի վարորդը արհամարհել է լուսացույցի կարմիր նշանը եւ փորձել անցնել խաչմերուկը` տանկի եւ ուղեկցող մեքենայի միջեւ:
Դրա հետեւանքով Վազ 2112-ը զգալի վնասվել է, սակայն վարորդը չի տուժել:
Վթարի փաստով ստուգում են սկսել, կատարվածի մեղավորին պատասխանատվության կենթարկեն, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:











