Facebook սոցցանցը թողարկել է մի շարք կարճ գովազդային հոլովակներ: Դրանք հրապարակվում են YouTube-ում սոցցանցի պաշտոնական ալիքում:

Փետրվարի 27-ին հրապարակված վերջին տեսագրությունը տեւում է ընդամենը 17 վայրկյան ու պատմում է մարաթոնի պատրաստվող տղամարդու պատմություն, որին աջակցում են նրա ֆեյսբուքյան ընկերները:

Ավելի վաղ Facebook-ի էջում եւս երկու տեսահոլովակներ էին հայտնվել: Դրանցից մեկը կոչվում է «Տանգո» եւ նվիրված է երիտասարդ զույգի, որը սովորում է պարել: