Քաղաքացիական ակտիվիստ Արսեն Օհանյանը այսօր՝ փետրվարի 28-ի առավոտյան, տեղի ունեցած իր տան խուզարկությունը որակում է որպես քաղաքական հետապնդում իր քաղաքական հայացքների պատճառով։

«Ոստիկանները առավոտյան այցելեցին մեր տուն ժամը 9։00-ի սահմաններում, 9։30-ից սկսած սկսել են խուզարկությունը մինչեւ 10։05-ը, ու ասացին, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի տներից մեկում գողություն է եղել, եւ իմ անունն էլ է շոշափվում այդ գողության մեջ»,-NEWS.am –ի հետ զրույցում ասաց Արսեն Օհանյանը։

Քաղաքացիական ակտիվիստը հեռախոսով տեսանկարել է խուզարկության ամբողջ ընթացքը։

Տեսանյութը՝ Lragir.am-ի