Ոստիկանության մամուլի ծառայությունը տարածել է տեսանյութ, որում Գյումրիի բնակիչ, 1982թ. ծնված Գրիգոր Գրիգորյանը պատմել է, ինչպես է փետրվարի 26-ին դաժանաբար սպանել իր կնոջը՝ 28-ամյա Լիանա Մանուկյանին։
Նա հայտնել է. որ նույն օրը` ժամը 22:30-ի սահմաններում, տանը խանդի հողի վրա վիճաբանել է իր կնոջ` 1986 թ-ին ծնված Լիանա Մանուկյանի հետ եւ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
«Խփեցի մեջքից, դանակը ջարդեց, երկրորդ փոքր դանակով երեւի մի երեք-չորս անգամ խփել եմ, հիմա չեմ հիշում»,- պատմել է Գրիգոր Գրիգորյանը։
Տուժածը շտապ օգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Դեպքի վայրից հայտնաբերվել է դանակ` արյան հետքերով: Սպանության առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Գրիգոր Գրիգորյանը ձերբակալվել է:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում











