Բելգիայում մարտի 11-23-ին կայանալիք «À Films ouverts» կինոփառատոնում կցուցադրեն Թյուլին Օզդեմիրի «Արարատի մյուս կողմը» ֆիլմը: Ինչպես հաղորդվում է կինոփառատոնի պաշտոնական «À Films ouverts» կայքը, այս փառատոնը նվիրված է միջմշակութային հարաբերություններին եւ ռասզմի դեմ պայքարին:
«Արարատի մյուս կողմը» ֆիլմը, որը կցուցադրվի մարտի 11-ին, Բրյուսելում, թուրք կնոջ պատմությունն է, որը փնտրում է իր ինքնությունը: Բրյուսելի իր տնից, որտեղ ինքն ապրել է, կինն ուղեւորվում է Թուրքիա եւ Հայաստան, որից հետո կասկածի տակ է դնում իր մշակութային ժառանգությունը:











