ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ խորը մտահոգություն է հայտնել: «Մենք խորապես անհանգստացած ենք Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների մասին տեղեկություններով»,-ասել է ԱՄՆ նախագահը՝ հանդես գալով Ուկրաինայի կապակցությամբ հայտարարությամբ:
Օբաման կոչ է արել Ռուսաստանին հետեւել Ուկրաինայի սուվերենությանը եւ տարածքային ամբողջականությանը վերաբերող իր պարտավորություններին:
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի սուվերենության եւ տարածքային ամբողջականության ցանկացած հնարավոր խախտում իրավիճակը ծայրահեղ կապակայունացնի:
ԱՄՆ ղեկավարը նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ իր աշխատակազմը ուկրաինական հարցով անընդհատ կապի մեջ է ռուս գործընկերների հետ:
Օբամայի խոսքով՝ ԱՄՆ-ը «հստակ հասկացրել է», որ աջակցում են«Ուկրաինայի հաջողությունը, կայունությունն ու միասնականությունը»: «Մենք կշարունակենք քննարկել իրավիճակը մեր ԵՄ գործընկերների հետ, եւ կշարունակենք ուղիղ կապ պաշտպանել Ռուսաստանի իշխանությունների հետ»,- ասել է Միացյալ Նահանգների նախագահը:
ԱՄՆ-ն միջազգային հանրության հետ համատեղ կհաստատի, որ Ուկրաինայում ցանկացած ռազմական միջամտության կունենա իր գինը, ընդգծել է Օբաման:











