Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Շենգավիթի բաժնի ծառայողները, փետրվարի 28-ին, ժամը 14.45-ին, Երեւանի Գորգագործների թիվ 22 հասցեից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում 2 անգամ դատված 40-ամյա Արմեն Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա 2012 թ. օգոստոսին, չարաշահելով իր ծանոթ Արմեն Ա.-ի վստահությունը` վերջինիս որդու դատական հարցերը կարգավորելու պատրվակով խաբեությամբ հափշտակել է 6.500 ԱՄՆ դոլար գումար:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Շենգավիթի բաժին:











