Թուրքիայում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ որդու միջեւ խոշոր կաշառակերության վերաբերող հեռախոսազրույցները ինտերնետում հայտնվելուց հետո անհայտ անձիք Էրդողանի եւ որդու լուսանկարները մոնտաժ անելով տեղադրել են թուրքական հայտնի «Հրաշալի հարյուրամյակ» ֆիլմի մի տեսարանում։
Ինտերնետում Էրդողանի եւ որդու մասնակցությամբ մոնտաժված ֆիլմն անվանել են «Խայտառակ հարյուրամյակ»։ Ֆիլմում սուլթան Սուլեյմանի եւ որդու դեմքերին հարմարեցվել են Էրդողանի եւ որդու՝ Բիլալի դեմքերը, իսկ նրանց միջեւ խոսակցության փոխարեն դրված է 1 մլրդ դոլարի վերաբերյալ Էրդողանի եւ որդու իրական հեռախոսազրույցի ձայնագրությունը, որը հայտնվել էր ինտերնտետում։
Ֆիլմի հիշյալ տեսարանում սուլթան Սուլեյմանի հրամանով, նրա աչքի առաջ խեղդում են որդուն։
Նշենք, որ «Հրաշալի հարյուրամյակ» սերիալը բացի Թուրքիայից ցուցադրվում է նաեւ արաբական եւ բալկանյան երկրներում եւ ըստ թուրքական աղբյուրների, ունի մոտ 150 մլն հեռուստադիտող։











